Pastinfo.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին մի խումբ երևանցիներ նստացույց են սկսել՝ ի նշան քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Ակցայի մասնակիցները հայտարարում են, որ չեն վճարելու թանկացված ուղեվարձը և կոչ են անում գծատերերի կողմից շահագործման ենթարկվող վարորդներին ևս միանալ իրենց:

Ցուցարարներն իրենց հետ բերել են Տարոն Մարգարյանի և Գաուստ Սահակյանի՝ վրան խաչ քաշած լուսանկարներով պաստառներ՝ «Վերջ գծատերերի լպիրշությանը» գրությամբ:

Ցուցարարները նաև քաղաքապետարանի մուտքի մոտ գետնին են նետել 50 դրամաոցներ, քանի որ հենց այդքանով է թանկացել տրանսպորտի ուղեվարձը:

Ցուցարարներին է միացել նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Նշենք, որ շուրջ մեկ ժամ առաջ մեկնարկած ակցիայի մասնակիցներին ոստիկանները նախապես թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետարանի շենքին: Սակայն իրավապահների հետ քաշքշուկի և հրմշտոցի արդյունքում, նրանց այնուամենայնիվ հաջողվել է ճեղքել դիմադրությունն ու նստել մուտքի աստիճանների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել